Ստոմատոլոգիա
Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
Բերանի խոռոչի լորձաթաղանթի և շրթունքների կարմիր երիզի բշտային և էրոզիվ ախտահարումներ կարող են դիտվել, բացի սովորական բշտախտից, նաև մի շարք այլ հիվանդությունների (բազմաձև էքսուդատիվ էրիթեմա, աֆթոզ ստոմատիտ, սովորական հերպես, կաթնախտային ստոմատիտ, կարմիր տափակ որքին և այլն) ժամանակ, որոնցից այն պետք է տարբերակել:
Բազմաձև էքսուդատիվ էրիթեման կլինիկորեն տարբերվում է սովորական բշտախտից ավելի սուր սկզբով, շրթունքների և լեզվի արտահայտված այտուցով, ցաների տեղակայմամբ` գերազանցապես բերանի խոռոչի առաջային հատվածներում: Ճիշտ է, այստեղ նույնպես բշտերը կարող են ունենալ թառամ ծածկ և էրոզիաների մակերեսի փառակալում (նկ.12), որոնք բշտախտ են հիշեցնում: Մաշկը նույնպես ախտահարվում է (բշտեր, էրոզիաներ, կեղևներ), սակայն ցանն այս դեպքում տեղակայվում է գերազանցապես ձեռնաթաթերի, ոտնաթաթերի, արտաքին սեռական օրգանների վրա). զարգանում է այտուցային ու հիպերեմիկ ֆոնի վրա: Բացի այդ, Նիկոլսկու, Ասբո-Հանզենի ախտանիշները և բշտախտին բնորոշ լաբորատոր թեստերը բացասական են:
Նկար 12. Բազմաձև էքսուդատիվ էրիթեմա |
Նկար 13. Աֆթոզ ստոմատիտ |
Նկար 14. Սովորական հերպես` բերանի լորձաթաղանթի ախտահարումով |
Աֆթոզ ստոմատիտը (նկ. 13) տարբերվում է սովորական բշտախտից էրոզիաների սահմանափակ արտահայտվածությամբ, սովորաբար կլորավուն կամ ձվաձև տեսքով. խիստ ցավոտությամբ: Նրանք գերազանցապես տեղակայվում են շրթունք-լնդային ծալքերում, այտերի ու կոշտ քիմքի լորձաթաղանթի վրա: Հարկլինիկական և լաբորատոր հետազոտություններով բշտախտը չի հայտնաբերվում:
Սովորական հերպեսը բերանի խոռոչի լորձաթաղանթի վրա կարող է առաջանալ ինքնուրույն և մնալ մինչև վերջ միայն այդպիսի տեղակայումով, սակայն այն ավելի հաճախ զուգորդվում է մաշկի հարևան տեղամասերի ցանավորմամբ (նկ. 14): Բերանի խոռոչում բշտիկները լինում են մանր և հանդես են գալիս խմբավորված, մոտավորապես կորեկի հատիկի չափ ու ավելի փոքր: Ինչպես բշտիկները, այնպես էլ նրանցից գոյացած էրոզիաներն առաջանում են սուր բորբոքային ֆոնի վրա, ցավոտ են, հակված են արագ լայնանալու, ինչպես նաև պարբերական կրկնումների:
Կաթնախտի (կանդիդոզ) դեպքում հաճախ ախտահարվում է բերանի լորձաթաղանթը (մանավանդ շաքարային դիաբետ ունեցող անձանց): Կլինիկորեն հիվանդությունն արտահայտվում է սպիտակ փառով ծածկված անկանոն ձևի և տարբեր չափսերի բորբոքային օջախներով: Փառը կարելի է հեշտությամբ հեռացնել մածկիչի օգնությամբ. մերկացնելով վառ հիպերեմիկ մակերեսը (նկ.15): Փառի մանրադիտակային հետազոտությամբ հայտնաբերվում են մեծ քանակությամբ սնկաթելեր, հունդեր, լեյկոցիտներ, էպիթելային, բայց ոչ ականտոլիտիկ (բշտախտային) բջիջներ:
Սովորական բշտախտից կարմիր տափակ որքինի տարբերակումը բավական դժվար է, եթե խոսքը գնում է առաջինի բշտախտանման ձևի մասին, որը գործնականում դիտվում է շատ հազվադեպ: Սակայն նույնիսկ այս դեպքում ախտահարված լորձաթաղանթի վրա բշտիկների հետ մեկտեղ կարելի է հայտնաբերել նաև տվյալ հիվանդությանը բնորոշ հանգուցիկներ, տեղակայված հատկապես ատամների` հարևան հատվածների հետ հպման տեղում, ինչպես նաև լեզվի վրա (նկ. 16): Այդ հանգուցիկները, որպես կանոն, միաձուլվում են և գոյացնում օղակաձև պատկերներ (Ուիկխեմի ցանց, նկ. 17): Ինչ վերաբերում է բուն բշտիկներին, ապա դրանք կարմիր տափակ որքինի ժամանակ ունենում են ավելի կայուն ծածկ և ավելի ուշ են պատռվում, քան բշտախտի ժամանակ, իսկ նրանց պարունակությունը լինում է ոչ միայն շճային, այլև արյունային: Կարմիր տափակ որքինին բնորոշ են նաև քորը, Կեբների ֆենոմենը (նմանատիպ ցանավորում մեխանիկական, քիմիական և ջերմային ներգործության տեղում): Մինչդեռ սովորական բշտախտին բնորոշ ախտանիշները բացակայում են:
Նկար 15. Կաթնախտային ստոմատիտ |
Նկար 16. Կարմիր տափակ որքին: Էրոզիաներ ենթալեզվային շրջանում |
Նկար 17. Կարմիր տափակ որքին: Ուիկխեմի ցանց այտերի ներսային մակերեսին |
Այսպիսով, ստոմատոլոգին դիմած հիվանդի մանրազնին հետազոտությամբ վաղաժամ ախտորոշվում են սովորական բշտախտին բնորոշ ախտանիշները և հնարավոր է լինում խուսափել ախտորոշման սխալներից` իրենց ծանր հետևանքներով: Այդ մասին են վկայում մեր աշխատանքային գործունեության ընթացքում հանդիպած բազմաթիվ դեպքեր, որոնցից երկուսի մասին ցանկանում ենք նշել:
Վերջերս մեզ դիմեց մոտավորապես 50 տարեկան մի կին` Երևանի պոլիկլինիկաներից մեկի աշխատակից: Ունենալով ցավի զգացում լեզվի շրջանում, նա դիմել է տեղի ստոմատոլոգին: Վերջինս նրա մոտ հայտնաբերել է բորբոքային երևույթներ ինչպես լեզվի, այնպես էլ այտերի լորձաթաղանթի շրջանում, ախտորոշել է «աֆթոզ ստոմատիտ» և նշանակել ողողումներ երիցուկի թուրմով, կալիումի հիպերմանգանատի լուծույթով, մշակում ինչ-որ ժելեով: Հիվանդի վիճակը ինչ-որ չափով թեթևանալուց մի քանի օր անց նորից է վատացել: Այս անգամ նա դիմել է մեկ այլ ստոմատոլոգի, որը նույնպես նշանակել է տեղային հակաբորբոքային, ինչպես նաև հակաբիոտիկներով բուժում (ներքին ընդունման և սրսկումների ձևով): Բժիշկների մտքով անգամ չէր անցել հետազոտություններ կատարել այլ հիվանդությունների ուղղությամբ: Դրա հետևանքով արդեն ամիսներ անց հիվանդի մաշկի փոփոխություններ էին առաջացել: Եվ միայն դրանից հետո նա դիմել է մաշկաբանին, որը նրա մոտ ախտորոշել է սովորական բշտախտ` բերանի լորձաթաղանթի և մաշկի ախտահարումով:
Ավելի ծանր հետևանք է ունեցել սխալ ախտորոշումը մեկ այլ դեպքում: 40 տարեկան մի կին դիմել է ստոմատոլոգի: Վերջինս ախտորոշել է «սուր ստոմատիտ» և կատարել նշանակումներ, սակայն մեկ շաբաթ անց հիվանդը դժվարացել է անգամ սնունդ ընդունել: Բժիշկը որոշել է, որ լորձաթաղանթի ախտահարման պատճառը ատամնաբների բորբոքումն է և անհրաժեշտ է գտել հեռացնել դրանք: Հիվանդի համաձայնությամբ նա մեծ դժվարությամբ հեռացրել է միանգամայն առողջ բոլոր ատամները: Սպասված բարելավման փոխարեն հիվանդի ընդհանուր վիճակը ծանրացել է: Պրոցեսի մեջ է ընդգրկվել կոկորդը, մեծացել ու ցավոտ են դարձել մոտակա ավշային հանգույցները: Հիվանդը դժվարացել է անգամ խոսել: Խորհրդատվության հրավիրված քիթ-կոկորդ-ականջաբանը ենթադրելով, որ չարորակ ուռուցք է, նշանակել է ախտահյուսվածքաբանական հետազոտություն: Ցավոք սրտի, այստեղ նույնպես թույլ է տրվել ախտորոշման սխալ. պատրաստուկում եղած և բշտախտին բնորոշ բջիջները համարվել են որպես քաղցկեղային: Արդյունքում հիվանդին պատրաստել են լուրջ վիրահատության: Միայն պատահականորեն հայտնված մաշկաբանի շնորհիվ ախտորոշվել է «սովորական բշտախտ» և տարվել հիմնավորված բուժում:
Այսպիսով, սովորական բշտախտը` բերանի խոռոչի ախտահարումով, սահմանային հիվանդություն է ստոմատոլոգիայի և մաշկաբանության միջև: Նրա ժամանակին ախտորոշումը, նմանատիպ այլ հիվանդություններից տարբերակումը հավասարապես վերաբերում է այդ երկու մասնագիտությունների բժիշկներին, շատ ցանկալի է` միմյանց հետ խորհրդատվության պայմաններում: Այդ դեպքում միայն նրանց կհաջողվի իրենց դիմած հիվանդներին վերադարձնել կորցրած առողջությունը, գեղեցկությունն ու հոգեկան անդորրը:
Կարդացեք նաև
Բանալի բառեր. բերանի խոռոչ, հիգիենա
Բերանի խոռոչի անբավարար հիգիենայի հանգամանքը գտնվում է բազմաֆունկցիոնալ կապի մեջ պարոդոնտի հիվանդությունների պատճառահետևանքային գործոնների համակարգում [17]...
Բանալի բառեր. էպիլեպսիա, լնդային հեղուկ, ֆիբրոնեկտին
Լնդային հյուսվածքում գերաճական պրոցեսի առաջացման մեջ ընդգրկված մի շարք մեխանիզմներ իրացվում են ցիտոկինների հատուկ խմբի` շարակցական և էպիթելային հյուսվածքների բջիջների աճի գործոնների միջնորդությամբ։ Սակայն դրանց իրականացման հետագա մեխանիզմները, այսինքն ֆիբրոբլաստների տեղային խթանման պրոցեսներն իրականացնող կոնկրետ գործոնները, գրեթե ուսումնասիրված չեն...
Բանալի բառեր. կարիես, օրթոդոնտիկ բուժում, հիգիենա
Ի նկատի ունենալով, որ օրթոդոնտիկ անշարժ ապարատներով բուժման ժամանակ կարիեսի կանխարգելիչ միջոցառումների և, մասնավորապես, բերանի խոռոչի անհատական հիգիենայի պահպանությունը պահանջում է հիվանդի ակտիվ համագործակցությունը, հեղինակների կողմից որոշվել է հետազոտել հիվանդների մոտ հիգիենայի վերաբերյալ գիտելիքների առկայությունը և բժշկական խորհրդատվության միջոցով այդ գիտելիքը ավելացնելու հնարավորությունը...
Բանալի բառեր. օրթոդոնտիա, կարիես, Bifluorid 12 ֆտոր-լաք
Ներածություն. Օրթոդոնտիան ստոմատոլոգիայի համեմատաբար նոր ճյուղ է, որը բուռն զարգանում է վերջին մի քանի տասնամյակների ընթացքում: Այս զարգացումն իր հերթին առաջ է բերում բազմաթիվ հարցեր, որոնք պահանջում են համապատասխան լուծումներ: Այս հարցերը վերաբերում են ինչպես առանձին վերցված օրթոդոնտիային, այնպես էլ ընդհանուր ստոմատոլոգիայի պրոբլեմներին: Այսօր օրթոդոնտիայի առջև ծառացած լրջագույն հարցերից մեկը կարիեսի կանխարգելումն է...
Բանալի բառեր. ատամնածնոտային անոմալիաներ (ԱԾԱ), օրթոդոնտիկ ցուցանիշներ, առանձին ատամների անոմալիաներ (ԱԱԱ), ատամնաշարի անոմալիաներ (ԱԱ), կծվածքի անոմալիաներ (ԿԱ)
Ըստ ուսումնասիրված գրականության տվյալների, մինչև օրս չկան ԱԾԱ-ների բացահայտման և գրանցման միատիպ մեթոդական մոտեցումներ, հիմնված ԱԾ համակարգի կարգավիճակը գնահատող հանրաճանաչ և համընդհանուր չափանիշների վրա...
Բանալի բառեր: զորակոչիկ, կարիես, պլոմբա, հեռացում
Վերջին տարիների գրականության մեջ, ինչպես նաև զանգվածային լրատվական միջոցների կողմից, շատ է քննարկվում այսօրվա զորակոչիկների սոմատիկ և ֆիզիկական առողջության ցածր մակարդակը...
Բանալիբառեր. ատամներ, կարիեսի ուժգնություն, դպրոցականներ, Սյունիքի մարզ, ֆտորի ցածր քանակ
Ներկայումս չափազանց մեծ ուշադրություն է դարձվում ստոմատոլոգիական հիվանդությունների (ՍՀ) կանխարգելմանը։ Կանխարգելման հիմնական խնդիրներից մեկն է հանդիսանում նախադպրոցական երեխաների մոտ ատամների կարիեսի կանխարգելումը, քանի որ երեխաների մեծ մասի մոտ այն սկսում է զարգանալ վաղ տարիքից սկսած և բացասական ազդեցություն է ունենում օրգանիզմի ընդհանուր վիճակի վրա...
Բանալի բառեր. Տարածվածություն, ուժգնություն, կարիես, երեխաներ
Տարբեր մարզերում բնակվող մարդկանց ստոմատոլոգիական հիվանդացության ցուցանիշների և տեղային բիոգեոքիմիական առանձնահատկությունների ազդեցության գնահատման համար ուսումնասիրման ամենահուսալի մեթոդներից է հանդիսանում...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն